Ներքին 4 տարի առաջ - 21:59 05-02-2022

Ադրբեջանը նախատեսում է եկեղեցիների վրայից ջնջել հայերեն գրությունները

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ», տեղեկացնում է Eurasianet-ը։

Նրա խոսքերով՝ խումբը բաղկացած է լինելու տեղի և արտերկրի մասնագետներից։

Ինչպես հայտի է՝ ադրբեջանցիները պնդում են, թե իրականում այդ եկեղեցիները ոչ թե հայկական են, այլ «Կովկասյան Աղվանքի ժառանգությունն են»: