Ներքին 4 տարի առաջ - 10:54 05-02-2022

4032 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4032-ով և դարձել 387490: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29501 մարդ (+1887), կատարվել է 2771845 թեստավորում (+8857), առողջացել են վարակվածներից 348356-ը (+2132): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 6-ով և դարձել 8081։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 7-ով ու դարձել է 1552։