Արտաքին 4 տարի առաջ - 12:40 04-02-2022

Մասնագետները նշել են վիտամին D-ի անբավարարության ոչ ակնհայտ ախտանիշները

Մի շարք հետազոտողների և բժիշկների կարծիքով, «արևային» վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմի՝ վարակների, այդ թվում՝ COVID-19 կորոնավիրուսի և դրա նոր «օմիկրոն» շտամի դեմ պայքարում։

Այս վիտամինը համեմատաբար քիչ թվով մթերքներ են պարունակում և ոչ այն քանակով, որը կբավարարեր օրգանիզմի ամենօրյա պահանջը: Վիտամին D-ն առկա է յուղոտ ձկան, ձվի դեղնուցի, սնկերի և մի շարք այլ մթերքների մեջ։ Նաև մարդու օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն արտադրել այն՝ արևի լույսի ազդեցությամբ: Բոլորին է հայտնի, որ մաքուր օդում, հատկապես՝ օրվա արևոտ ժամերին զբոսնելը շատ օգտակար է։

Ճիշտ սնվելը, զբոսնելը և սննդային հավելումների օգտագործումը՝ բժշկի հետ խորհրդակցելուց հետո, կարևոր են ավիտամինոզի կանխարգելման համար: Կարևոր է նաև ժամանակին նկատել ազդանշանները, որոնք օրգանիզմը տալիս է այս կամ այն կարևոր միկրոտարրի պակասի դեպքում: Սակայն երբեմն դրանք նկատելն այնքան էլ հեշտ չէ։

Բժիշկ Մայքլ Բրոյսի խոսքով, վիտամին D-ի պակասը սերտորեն կապված է քնի ցիկլի խանգարման հետ։ Օրինակ, վատ գիշերային քունը և, ընդհակառակը, օրվա ընթացքում քնկոտությունը, կարող են վկայել այս վիտամինի պակասի մասին:

Այլ ախտանշաններ կարող են լինել (ըստ ամերիկացի գիտնականներ Էլիսոն Լարկինի և Ջեյն Լասեթերի ուսումնասիրությունների) հաճախակի սուր շնչառական վարակները, հազը և հարբուխը (մրսածություն), կանանց շրջանում կանդիդիոզի ռեցիդիվները: Հետազոտությունների նման տվյալները ևս մեկ անգամ հաստատում են վիտամին D-ի վարակների դեմ պայքարելու ունակության տեսությունը։

Նաև վիտամին D-ի պակասի մասին կարող են վկայել մաշկի հետ կապված խնդիրները՝ գրգռումներից մինչև պզուկներ, ինչպես նաև փսորիազ և վերքերի դժվար ապաքինում: Գիտնականները նաև կարծում են, որ վիտամին D-ի պակասի դեպքում վատանում է մազերի որակը, դրանք ավելի նոսր են դառնում:

Հետազոտողները նշում են, որ թվարկված ախտանիշներից ոչ մեկը չի կարող միանշանակորեն վկայել ավիտամինոզի մասին, սակայն կարող է հիշեցնել մասնագետների կողմից հետազոտվելու անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում