Ավելին 5 տարի առաջ - 21:17 27-07-2021

Մասնագետները նշել են ալկոհոլի՝ սրտի համար օգտակար օրական չափաբաժինը

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գնահատել են սրտանոթային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ ինֆարկտի, սրտի կաթվածի, ստենոկարդիայի և սրտի կանգից մահվան ռիսկը՝ կախված ալկոհոլի ամենօրյա չափաբաժնից: Այս մասին հաղորդվում է BMC Medicine ամսագրում:

Մասնագետներն իրենց աշխատանքում օգտագործել են Անգլիայի և Շոտլանդիայի առողջապահական ծառայությունների տվյալների շտեմարանները, բրիտանական UK Biobank--ի, ինչպես նաև նախորդ 12 ուսումնասիրությունների արդյունքները: Գիտնականներին հաջողվել է տեղեկություններ հավաքել վերջին 20 տարիների ընթացքում սրտանոթային հիվանդություններով ավելի քան 48 հազար տղամարդկանց և կանանց վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ՝ միջինում ալկոհոլային խմիչքների օգտագործման վերաբերյալ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ սրտանոթային հիվանդությունների ու մահվան զարգացման նվազագույն ռիսկ է հայտնաբերվել նրանց մոտ, ովքեր օրական օգտագործում էին մոտ վեց գրամ ալկոհոլ: 15 գրամ (կես գինու բաժակի չափ) խմող մարդկանց մոտ ռիսկը մի փոքր ավելի բարձր է եղել, բայց, այնուամենայնիվ, ավելի քիչ, քան չխմողների մոտ:

Գիտնականները նշել են, որ կրկնակի ինֆարկտի կամ կաթվածի ռիսկը նրանց մոտ, ովքեր օրական վեց գրամ ալկոհոլ են օգտագործում, 50% -ով ցածր է չխմողներից, իսկ մահվան ռիսկը`21%-ով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում