Ներքին 4 տարի առաջ - 14:22 03-02-2022

Որ համայնքներին շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում․ Փաշինյանը՝ Սանոսյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում անդրադարձավ ժողովրդավարությանը, նշելով, որ ՀՀ-ում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա և կարևոր է, որ ոչ թե Հայաստանում է դա արձանագրվում, այլ միջազգային հանրությունն է արձանագրում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում ընդունվել է նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների էական առաջընթաց։

Անդրադարձավ նաև ՏԻՄ ընտրություններին, նշելով, որ հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց այն համայնքների ֆինանսավորումը, որն իրականացնում է կառավարությունը և թե որքան է կազմում այդ ծրագրերում կառավարության ֆինանսավորման չափը։

Նրա թվարկելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Որ տենց շարունակեք, ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու, որովհետև որ համայնքներին որքան ավելի շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում, իզուր եք բարձրաձայնում»։

Գնել Սանոսյանն էլ ի պատասխան Փաշինյանի՝ ասաց. «Անկախ թե որ ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավարը, բոլորը մեր բնակիչներն են, բոլորի խնդիրները մերն են և քաղաքական հարց չենք դրել համայնքի խնդիրները լուծելիս»։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց․ «Կատակը մի կողմ, բայց մեր կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավարները բողոքում են, որ մենք իրենց ավելի վատ աչքով ենք նայում»,-ասաց նա և նշեց, որ այստեղ կողմնապահություն չկա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում