Արտաքին 4 տարի առաջ - 16:58 31-01-2022

Վրաստանի իշխանությունները որոշել են Դմիտրի Գուդկովին «դեպորտ» անել Ուկրաինա

Ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մտնել Վրաստան, որտեղ նա մեկնել էր Կիևից՝ ակտիվիստների և դիվանագետների հետ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։ Նրան «դեպորտի» մասին հայտնել են Թբիլիսի ժամանելուց անմիջապես հետո։

«Որոշումը քաղաքական է: Իմ այցի մասին նախազգուշացրել էին բոլորին, ես եկել եմ պաշտոնական հրավերով»,- ասել է Գուդկովը տեսանյութում, որը հրապարակվել է նրա Telegram-ալիքում։

Նա նշել է, որ սահմանապահները ոչինչ չեն կարողացել բացատրել ու միայն կարեկցանքի ժեստեր են արել։ Գուդկովը նաև հավելել է, որ ինքը հյուրանոց էր ամրագրել և հետադարձի տոմս գնել, և նույնիսկ դա չի ազդել որոշման վրա։

«Զարմանալի բաներ են կատարվում Վրաստանում, ընկերներ»,- ամփոփել է քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին