Արտաքին 4 տարի առաջ - 12:49 31-01-2022

Հայ ժողովրդի պատմության մեջ Սարգսյանն ու Քոչարյանը կմնան որպես դասալիքներ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազերթաջ» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանին ստիպել է ծնկի իջնել և հաղթել։

«Տեսե՛ք, թե ինչ կեղտոտ մեթոդների էր դիմել Հայաստանը մեզ կանգնեցնելու համար՝ մարտի դաշտում պարտություն կրելով, 10 հազար դասալիք ստանալով, շատ ամոթ է»։

«Բայց ադրբեջանցի ժողովուրդը, անգամ մարդիկ, որոնք դուրս են եկել այս ավերված տներից, արյունոտված մարդիկ, մարդիկ, որոնք կորցրել են սեփական հարազատներին նույնպես ասում էին, որ պետք է միայն առաջ գնալ։ Ո՛չ մեկ ու ոչինչ չէր կարող մեզ կանգնեցնել։ Մենք վրեժ լուծեցինք մարտի դաշտում այս անմեղ մարդկանց, շեհիդների փոխարեն։ Հայաստանին ծնկի բերեցինք և պարտության մատնեցինք։ Մենք հաղթեցինք հայկական ֆաշիզմը և վերականգնեցինք արդարությունը»,- ասել է նա։

Բացի այդ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, անդրադարձել է ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

«Հայ ժողովրդի պատմության մեջ Սարգսյանն ու Քոչարյանը կմնան որպես դասալիքներ։ Որովհետև երբ ադրբեջանական բանակը մոտեցավ Շուշիին, նրանք որպես վախկոտ նապաստակ փախան Ստեփանակերտից»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին