Արտաքին 4 տարի առաջ - 18:12 30-01-2022

Ամերիկահայ Նինա Հաչիգյանը նշանակվել է Պենտագոնի Քաղաքականության խորհրդի անդամ

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Նինա Հաչիգյանը նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը, նշելով, որ խորհրդի անդամ են նաև Մադլին Օլբրայթը և Հենրի Քիսինջերը: Այս մասին հայտնում է hy.armradio.am-ը։

«Համագումարը շնորհավորում է դեսպան Հաչիգյանին այս հեղինակավոր նշանակման կապակցությամբ: Հաշվի առնելով դեսպանի տասնամյակների փորձառությունը, կասկած չունենք, որ նա կծառայի պատվով», — ասել են համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

2014-2017 թվականներին դեսպան Հաչիգյանը ծառայել է որպես ԱՄՆ երկրորդ դեսպան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN): Իր ծառայության համար նա արժանացել է Պետդեպարտամենտի Գերագույն Պատվո մրցանակի։

2012 թվականին նա Օբամայի նախընտրական քարոզչության ասիական քաղաքականության համանախագահն է եղել։ Դրանից առաջ դեսպան Հաչիգյանը չորս տարի ղեկավարել է RAND Ասիական-Խաղաղօվկիանոսյան քաղաքականության կենտրոնը։

1998-1999 թվականներին՝ Քլինթոնի նախագահության տարիներին, նա ընդգրկված է եղել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին