Արտաքին 4 տարի առաջ - 09:14 28-01-2022

ՌԴ-ի Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Թուրքիան կգործի որպես ՆԱՏՕ-ի երկիր. Էրդողան

Թուրք առաջնորդը չի հստակեցրել, թե Թուրքիան ինչ քայլերի է պատրաստ, և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի որ պարտավորությունների մասին է խոսքը։

«Այժմ մենք ցանկանում ենք լուծում գտնել ներկայիս ճգնաժամին երկխոսության և դիվանագիտության միջոցով: Շարունակում ենք Ռուսաստանին և Ուկրաինային կոչ անել կառուցողական և զսպված պահվածք դրսևորել: Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջները»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Թուրքիան հենց սկզբից պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Մենք հստակ դիրքորոշում ենք որդեգրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու Ռուսաստանի քայլերի դեմ, հատկապես՝ Ղրիմի բռնակցման»,- ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին