Ներքին 4 տարի առաջ - 21:05 27-01-2022

Ողբերգական դեպք Ապարանում

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին։


Փրկարարները, ընթերակների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։ Նրանք ամուսիններ են եղել։