Արտաքին 4 տարի առաջ - 19:48 27-01-2022

Թուրքական կայքը «դավաճանություն» է անվանել Իրանի կողմից գազի մատակարարման դադարեցումը

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրքական իշխանամերձ «El-aziz» լրատվական կայքն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող գազի դադարեցման թեմային։ Լրատվականը Իրանի այդ որոշումը «դավաճանություն» է որակել՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան բնական գազի հարցում աջակցություն է ստացել Ադրբեջանից, որին Լեռային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան աջակցել է։

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Իրանը, առանց պատճառի դադարեցնելով գազամատակարարումը դեպի Թուրքիա, հերթական անգամ կրկնեց պատմական իր դավաճանությունը»։

Լրատվականը թեմայի շուրջ զրուցել է Զեքի Գեչքիլի հետ։ Վերջինս էլ ասել է.

«Իրանը զուտ Թուրքիային վատ դրության մեջ դնելու համար է գազի մատակարարումը դադարեցնում։ Այն անվստահելի և դավաճան երկիր է։ Մինչդեռ Թուրքիան ընդդեմ Արևմուտքի արգելանքի որպես աջակցություն իրանական գազ էր գնել։ Շիիական Իրանի ողջ պատմության ընթացքում ընդդեմ իսլամի խաչակիրների (իմա՝ քրիստոնյա աշխարհ-խմբ.) հետ է համագործակցել։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Ղարաբաղում Թուրքիայի հետ պայքարի մեջ է»։

Նշենք, որ որպես գազամատակարարման դադարեցման պատճառ մատնանշվել էին տեխնիկական խնդիրները։ Ըստ թուրքական կողմի պնդումների՝ Իրանից գազի մատակարարման դադարեցումն արդեն մեծ խնդիրներ էին առաջացրել երկրի արդյունաբերության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում