Ներքին 4 տարի առաջ - 23:39 26-01-2022

Թաղավարդցիներն ադրբեջանցիների խոսակցությունը լսում են անգամ իրենց տանը

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Վագիֆ Շաքարյանի տունը թշնամու դիրքերից մոտ 400 մետր հեռավորության վրա է գտնվում։ Ասում է՝ ադրբեջանցիների խոսակցություններն իրենց տանը լսվում են։ Դա թաղավարդցիների համար սովորական երևույթ է դարձել, ինչպես և պարբերաբար հնչող կրակոցները։

Թաղավարդի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիները գյուղում վախի մթնոլորտ ստեղծելու համար տարբեր միջոցների են դիմում, այնուամենայնիվ, գյուղացիներն իրենց տները լքելու մտադրություն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վագիֆ Շաքարյանը, չունեն։

«Գյուղի՝ մեր հսկողության տակ մնացած հատվածում մեկ-երկու տուն է, որտեղ ապրող չկա։ Ու այնպես չէ, որ միայն մեծահասակներ են։ Բոլորն էլ իրենց երեխաների հետ են, ոչ մեկն իր երեխաներին չի ուղարկել այլ տեղ։ Իմ որդին էլ՝ իր երեխաների հետ, գյուղում է ապրում»,- ասում է Վագիֆ Շաքարյանը։

Դժվար է, թերևս, երեխաներին մանկապարտեզ տանելը։ Գյուղի մանկապարտեզը, ինչպես և դպրոցական շենքերից մեկը, ադրբեջանցիների կողմից օկուպացված հատվածում է մնացել։

Թաղավարդցիները երեխաներին Կարմիր շուկայի մանկապարտեզ էին տանում, բայց 2022թ․ հունվարի 10-ից հետո, երբ ադրբեջացիները կրակահերթ բացեցին մանկապարտեզին հարակից տարածքի ուղղությամբ, ծնողները զգուշանում են երեխաներին տանել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի