Միտք 4 տարի առաջ - 13:48 25-01-2022

Մարդո՞ւ, թե՞ ՔՊ-ի իրավունքների պաշտպան

Ազգային ժողովը երեկ ընդամենը 68 «կողմ» ձայնով արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավուրնքների պաշտպան։

Արման Թաթոյանի փոխարեն այսուհետ նա է մեր՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու։ Քրիստինե Գրիգորյանի համար, կարծում ենք, պետք է որ անհարմար լիներ ՄԻՊ ընտրվել 107 պատգամավորից ընդամենը 68-ի քվեով, որոնք միայն մեկ խմբակցության անդամ են։ Այսինքն՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները մերժել են Քրիստինե Գրիգորյանին՝ որպես ՄԻՊ։ Ու այս խղճուկ քվեներով ընտրված ՄԻՊ-ը պետք է ասի, որ ինքը լեգիտիմ ընտրված պաշտպան է, որը զբաղվելու է մարդու իրավունքներով։ Բայց ընդդիմությունը պարբերաբար հիշեցնում էր նրան իր՝ իշխանական լինելու և իշխանության իրավունքների պաշտպան լինելու հանգամանքը։ Քրիստինե Գրիգորյանը ամբողջ օրը իրեն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության հնչեցրած ոչ մեկի հարցին ուղիղ չպատասխանեց։ Հարցնում էին քաղբանտարկյալներից, ինչ-որ կոնվենցիաներ էր մեջբերում, հարցնում էին դատարանները շրջափակելուց, դատական համակարգի նկատմամբ ճնշումներից՝ դարձյալ հարցից խուսանավող, առանց հստակ գնահատականների, «պարապած» պատասխաններ էր տալիս։

Ի դեպ, նա երբեք չի փայլել իր իրավական գիտելիքներով, պրոֆեսիոնալիզմով, թեև նախկինների օրոք է աճել ու դարձել կադր։ Ու հիմա այս կինն ուզում է, որ իրեն չնույնացնեն իշխանության հետ։ Հետաքրքիր է՝ ինքը կարողանալո՞ւ է Արման Թաթոյանի արածի գոնե կեսը անել։ Պատգամավորներն ու լրագրողները հարցնում էին՝ ի՞նչ հեղինակություն է վայելում հասրակության շրջանում, ՄԻՊ թեկնածուն ասում էր, թե ինքը վստահեցնում է, որ ունի հեղինակություն։ Որտե՞ղ, սորոսականների շրջանո՞ւմ, թե՞ ՔՊ-ականների մոտ։ Քնաի՞ հոգի է իր ընտրվելուց հետո գնալու և դիմելու իրեն, որ նա տեր կանգնի իր խախտված իրավունքների համար։ Արման Թաթոյանի թողած իներցիայով գուցե մի որոշ ժամանակ մարդկանց մոտ դեռ պահպանվի Մարդու իրավուքնների պաշտպանի ինստիտուտի հանդեպ հարգանքն ու վստահությունը։ Բայց երբ տեսնեն, որ նոր ՄԻՊ-ն ավելի շատ իշխանության և ՔՊ-ի պաշտպանն է, ոչ թե հասարակ քաղաքացիների, այդ թվում՝ ընդդիմադիր հայացքների տեր անձանց, այս ինտիտուտի գոյությունն էլ կգրվի սառույցին։ Սրանք հարցեր են, որոնք շատ արագ կպարզվեն, երբ նոր ՄԻՊ-ն անցնի իր լիազորությունների կատարմանը։ Առայժմ քաղաքացիները կարող են վայելել Արման Թաթոյանի գոյությունը այդ պաշտոնում։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին