Ներքին 55 րոպե առաջ - 15:30 18-10-2026

Այս անգործության պայմաններում իշխանությունը լիուլի ժամանակ ունի մտքներով անցած հարցը սարքել օրակարգ. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր.

1․ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր,
2․ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող «խաղաղությունը»,
3․սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը,
4․մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն:
Հանրությանը հուզող հարցերը սրանք են, ոչ թե իբրև թե «Եկեղեցու բարեփոխումների», իսկ իրականում դրսի թելադրանքով մեր ազգային ինքնության պահպանման հիմնական հենարանը ոչնչացնելու օրակարգը:

Ամենավատն այն է, որ հանրությանը հուզող վերը նշված հարցերը սպասարկող քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը մնացել է քպ-ական իշխանության ու «դրսից» մի լավ խաբարի սպասող ու էդ ընթացքում հարցազրույցներով և կառավարությանը (հիմնականում) անտաղանդ հարցեր տալով ժամանակ սպանող ընդդիմության հույսին:

Չմոռանանք հիշել խորհրդարանի և հետևաբար կառավարության լեգիտիմության ակնհայտ բացակայության մասին և հիշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պայմաններում ընդդիմությունը որևէ բողոքի լուրջ գործողություն չնախաձեռնեց: Հիշենք նաև, որ էդ անգործության հետևանքով իշխանություններին հաջողվեց ոչ միայն մարսել ընտրությունների արդյունքները կեղծելը, այլ` դեռ մի բան էլ ավելի լայն թափով շարունակել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները:

Չի կարելի չփաստել նաև, որ «համերաշխությունից», «միաբանումից» և «համախմբումից» խոսող այդ նույն ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է ինչ չի կարողանում մի պարզ հարցի` քաղհալածյալների իրավունքների պաշտպանության շուրջ ընդհանուր պայքարի ճակատ ձևավորել:

Պարզ է, չէ՞, որ էս անգործության պայմաններում իշխանությունները լիուլի հնարավորություն ու ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ ու հետևողականորեն առաջ տանել այն:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին