Մամուլ 4 տարի առաջ - 12:24 22-01-2022

Ի՞նչ «էթնիկ խճանկարի» վերականգնման մասին է խոսում Ադրբեջանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«eadaily.com-ն «Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է վերականգնել «էթնիկ խճանկարը» տարածաշրջանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հարավային Կովկասի երեք անկախ երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանում խաղաղ ապագայի հիմքն է։ Այդ մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (TsAMO, որը ստեղծված է Ադրբեջանի նախագահի 2019 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը Ռոնդելի հիմնադրամի՝ Թբիլիսիում կայացած համաժողովում: Նրա խոսքով, եթե նայեք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական փորձին, ապա պարզ է դառնում, որ տարածքային ամբողջականության հարցը հիմնարար է եվրոպական անվտանգության համար։

«Մյուս կարևոր կետը ազգային փոքրամասնությունների պաշտպանությունն է։ Այստեղ նկատի ունենք Ղարաբաղում ապրող հայերին։ Մենք մտածում ենք ադրբեջանական հասարակության մեջ նրանց վերաինտեգրման մասին և պատրաստ ենք դրան»,- ասել է Բաքվի TsAMO-ի ղեկավարը: Շաֆիևը նաև նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հարցը։ «Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա մենք հավատում ենք, որ ադրբեջանցիները կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում։ Ապագա խաղաղությունն, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հնարավոր է Հարավային Կովկասում ժամանակին գոյություն ունեցող էթնիկ խճանկարի վերականգնմամբ»,- ասել է նա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

​

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին