Ներքին 4 տարի առաջ - 22:44 24-03-2022

Ադրբեջանը էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են:

Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել:

Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։

Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց:

Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը