Ներքին 4 տարի առաջ - 10:36 17-06-2022

ՀՀ ՄԻՊ-ի հանդիպումները Վաշինգտոնում.«Ադրբեջանը էթնիկ և կրոնական հիմքով ատելության խրախուսման քաղաքականություն է վարում»

Հունիսի 16-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքում կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։

ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։
Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ կենտրոնանալով Պաշտպանի հաստատության առաջնահերթությունների վրա։

Պաշտպանը կոնգրեսականներին է ներկայացրել ՄԻՊ հաստատության կողմից ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ կատարվող աշխատանքները, ներկայացրել ընտանիքներին հուզող ամենակարևոր՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, ինչն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։

Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանեկան բռնության, դրա դեմ պայքարի խնդիրներն ու հաստատության հետևությունները, ինչպես նաև կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացված առաջարկությունները։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին առնչվող հարցեր՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վրա։ Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կարևոր հարցերով հետևողական աշխատանքի համար և խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել Ատլանտյան Խորհուրդ միջազգային վերլուծական կենտրոնում։ Քննարկման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից էթնիկ ու կրոնական հիմքով ատելության խրախուսման ու տարածման քաղաքականությունը, որն ուղղակի հակասում է այդ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին ու միջազգային իրավունքի նորմերին։
Զրուցակիցները հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող հավաքների ընթացքից, որին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից կատարվող աշխատանքներն ու իրադարձություններին տրված գնահատականները։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական իրավակարգը սպասարկող պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ ունենալու գրավական։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում