Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:59 21-01-2022

Թուրքիան ցանկանում է կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր երկրի տարածքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու ցանկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տխուր ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմական մթնոլորտ է ձևավորվել: Մենք ակնկալում ենք կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը: Հաջորդ ամսվա սկզբին ես այց կկատարեմ Ուկրաինա»,- ասել է Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ «շատ կարևոր է համարում ինչպես Պուտինի այցը Թուրքիա, այնպես էլ իր այցը՝ Ուկրաինա»։ Ընդ որում, Էդողանը չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի այցը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին