Արտաքին 4 տարի առաջ - 21:03 04-12-2021

Անկարան հայտարարել է, որ Թուրքիան կարող է երկխոսություն կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երկխոսություն կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

«Թուրքիան լավ հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ, մենք հավանություն չենք տալիս կամ աջակցում այս երկու երկրների միջև որևէ հակամարտություն և փորձում ենք կատարել մեր առջեւ դրված խնդիրը՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։ «Արևմտյան շատ երկրներ կառուցողական ուղղակի հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ, բայց Թուրքիան ունի այս հատուկ դիրքորոշումը,- ասել է Էրդողանի խոսնակը:- Իհարկե, Թուրքիան կարող է դեր խաղալ, եթե երկու կողմերն էլ դրական վերաբերվեն դրան՝ կազմակերպելով Պուտինի և Զելենսկու հանդիպումը»։

Թուրքիան դեմ է այն գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել Դոնբասում ռազմական հակամարտության և պատերազմի, ասել է Քալինը։

«Մենք դեմ ենք այն գործընթացներին, որոնք կհանգեցնեն ռազմական բախման և պատերազմի տարածաշրջանում, այդ թվում՝ Դոնբասում, դա մենք միշտ հայտարարել ենք: Բոլոր կողմերն ունեն պատասխանատվության որոշակի ոլորտներ լարվածությունը նվազեցնելու համար: Կան քայլեր, որոնք Ռուսաստանը պետք է ձեռնարկի, և կան քայլեր, որոնք պետք է անի Ուկրաինան, կան նաև քայլեր, որոնք պետք է ձեռնարկեն ՆԱՏՕ-ն և արևմտյան բլոկի երկրները, այլ կերպ ասած՝ դա չպետք է վերածվի սադրանքների միջոցով լարվածության աճի գործընթացի»,- ասել է Էրդողանի խոսնակը։

«Հակամարտության դեպքում բոլորը կտուժեն, Ուկրաինան արդեն մեծապես տուժել է այս վերջին հակամարտություններից: Հազարավոր մարդիկ տուժել են Դոնբասում, ուստի մենք պատրաստ ենք աջակցել լարվածությունը նվազեցնելու բոլոր քայլերին: Եթե Թուրքիան միջնորդի դեր կատարի կամ այս գործընթացի նախաձեռնող դառնա, ապա մեր նախագահը սիրով կխաղա դրա դերը»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան