Արտաքին 4 տարի առաջ - 18:23 19-01-2022

Կիևում տեղի են ունեցել բախումներ Պորոշենկոյի կողմնակիցների և ոստիկանության միջև

Կիևում Պեչերսկի շրջանային դատարանի շենքի մոտ, որտեղ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ խափանման միջոցն ընտրելու հարցով լսումներ են ընթանում, բախումներ են տեղի ունեցել նախկին նախագահի կողմնակիցների և ոստիկանների միջև։ Հավաքվածները վրաններ են տեղադրել ռազմամթերքով, սակայն նրանց թույլ չեն տվել բաց կրակով տակառներ տեղադրել մայթին։

Պորոշենկոն մեղադրվում է պետական դավաճանության և ահաբեկչությանը ֆինանսավորելու համար: Հետաքննության վարկածով՝ նա օրենքը խախտել է 2014 թվականին, երբ իր նախագահության օրոք Դոնբասում ռուսամետ անջատողականներից ածուխ է գնել։ Փաստաբանները պնդում են, որ նյութերում չկան քաղաքական գործչի մեղավորության ապացույցներ։ Ինքը՝ Պորոշենկոն, իր նկատմամբ հետապնդումը համարում է վրեժ ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։

Պորոշենկոն Վարշավայից Կիև է վերադարձել երկուշաբթի՝ հունվարի 17-ին։ Սահմանային վերահսկողությունում մի քանի րոպեով նրանից վերցրել են անձնագիրը, սակայն բողոքի ակցիաներից հետո վերադարձրել են ու ուղեկցող խմբի հետ թույլ են տվել անցնել սահմանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է