Արտաքին 4 տարի առաջ - 09:52 19-01-2022

Ուկրաինան զենքի նոր խմբաքանակ է ստացել Մեծ Բրիտանիայից

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկիրը ռազմական օգնության խմբաքանակ՝ թեթև հակատանկային զենք է ստացել Մեծ Բրիտանիայից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը «ինքնապաշտպանության» համար զենք կուղարկի Ուկրաինա, որը ռազմավարական զենք չէ և «վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար»։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Անատոլի Պետրենկոն ասել է, որ զենքը կօգտագործվի երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ «Եվ ես ուզում եմ ընդգծել, որ այս օգնությունը կօգտագործվի բացառապես պաշտպանական նպատակներով՝ մեր զորքերը, կարևոր ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը ցանկացած դրսևորումներից, ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, պաշտպանելու համար»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան