Արտաքին 4 տարի առաջ - 15:12 13-01-2022

ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ռոք երգչուհի, The Ronette խմբի հիմնադիրը

ԱՄՆ-ում մահացել է 78-ամյա ռոք երգչուհի և The Ronette խմբի հիմնադիր Ռոննի Սպեկտորը (Վերոնիկա Իվետ Բենեթ): Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է նրա պաշտոնական կայքում:

Ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոնին մահացել է չորեքշաբթի՝ հունվարի 12-ին, քաղցկեղի դեմ կարճատև պայքարից հետո:

Բենեթը երկու քույրերի հետ 1961 թվականին հիմնադրել է The Ronettes աղջիկների խումբը։ Խումբը պայմանագիր է կնքել պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի հետ, որի հետ երգչուհին ավելի ուշ ամուսնացել է։

The Ronettes-ը թողարկել է 1960-ականների մի շարք հիթեր, այդ թվում՝ Be My Baby և Walking in the Rain:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում