Արտաքին 4 տարի առաջ - 09:45 11-01-2022

ԱՀԿ-ն նշել է «դելտակրոնի» ի հայտ գալու ենթադրյալ պատճառը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հնարավոր է համարում, որ «դելտակրոնը» կարող է վիրուսի երկու տարբերակների համադրություն չլինել։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեի Twitter-ի էջում։

Նրա խոսքով, ԱՀԿ-ն խնդրում է հետագայում այլևս չօգտագործել «դելտակրոն» անվանումը։ Նաև վան Կերկհովեն առաջարկում է զերծ մնալ «ֆլուրոն» բառի օգտագործումից, որը նշանակում է միաժամանակյա վարակվածություն կորոնավիրուսով և գրիպով։

«Այս բառերը ենթադրում են վիրուսների/տարբերակների համադրություն, բայց դա տեղի չի ունենում։ «Դելտակրոնը», հավանաբար, սեկվենացման ժամանակ (նմուշի) աղտոտումն է»,- պարզաբանել է ԱՀԿ փորձագետը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի