Արտաքին 4 տարի առաջ - 19:45 03-01-2022

Bitcoin City անվանումով քաղաք կկառուցվի Սալվադորում

Սալվադորի իշխանությունները ծրագրում են կառուցել աշխարհում առաջին քաղաքը՝ նվիրված կրիպտոարժույթին։ Նրա բնակիչները կազատվեն բոլոր հարկերից, բացի ԱԱՀ-ից, ասել է նախագահ Նայիբ Բուկելեն Bitcoin Week համաժողովում:

Բիթքոյնին նվիրված նախագիծը ստացել է «Bitcoin City» անվանումը։ Բուկելեն հաղորդել է, որ քաղաքը շրջանաձև կլինի, իսկ կենտրոնում կկառուցվի ցուցահանդեսային համալիր՝ «₿» խորհրդանիշի տեսքով։

Քաղաքի բնակիչները կազատվեն բոլոր հարկերից (եկամուտ, գույք, կապիտալ շահույթ և այլն), բացառությամբ ԱԱՀ-ի։ Քաղաքում կօգտագործվեն միայն վերականգնվող երկրաջերմային էներգիայի աղբյուրներ։

Նախագծի ֆինանսավորման համար երկրի իշխանությունները կթողարկեն 10-ամյա պարտատոմսեր՝ 1 մլրդ դոլարի չափով, ընդ որում՝ պարտատոմսերի թողարկումից գոյացած միջոցները կբաժանվեն կիսով չափ։ 500 միլիոն դոլար կներդրվի բիթքոյնի մեջ հինգ տարի, իսկ մնացածը կծախսվի քաղաքային ենթակառուցվածքների ստեղծման վրա։

Սալվադորն աշխարհում առաջին երկիրն է, որն օրինականացրել է բիթքոյնը՝ որպես վճարման միջոց։ Սեպտեմբերի 7-ին երկրում ուժի մեջ է մտել համապատասխան օրենքը։ Նույն օրը իշխանությունները գնել են առաջին 550 բիթքոյնները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում