Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 19:04 13-05-2022

Սալվադորում կինը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ վիժման համար. The Guardian

Սալվադորում դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել տեղի բնակչուհուն, որը վիժել է՝ նրան մեղադրելով ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Կինը ձերբակալվել է երկու տարի առաջ այն բանից հետո, երբ նա բժշկական օգնություն է խնդրել պետական ​​հիվանդանոցում:

Սալվադորում հղիությունն ընդհատելու բացարձակ արգելք կա նույնիսկ այն դեպքերում, երբ մոր ու պտղի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։

«Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ հղիության արհեստական ​​ընդհատումը քրեականացված է, կանայք ստիպված են ապացուցել, որ պտղի մահը կամ վիժումը շտապ մանկաբարձական օգնության հետևանք է եղել և չի կարող կանխվել: Եթե ​​կանայք ուժ կամ կարողություն չունեն ապացուցելու, որ իրենք ճիշտ են, կամ բախվում են իշխանությունների կողմից լիակատար անվստահության, ապա նրանց սպառնում է ազատազրկում»,- մեկնաբանել է իրավապաշտպան և Կանանց հավասարության կենտրոնի գործադիր տնօրեն Պաուլա Ավիլա-Գյուլենը։

Իրավապաշտպանների տվյալներով, վերջին 20 տարվա ընթացքում Սալվադորում ավելի քան 180 կին է բանտարկվել վիժումից հետո։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի