Արտաքին 4 տարի առաջ - 15:47 30-12-2021

Հայերի և ադրբեջանցիների մոսկովյան հանդիպումը ծառայեց իր նպատակին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը հասել է իր նպատակին` հարևան երկու երկրների գիտական և ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև բարիդրացիական շփում է հաստատվել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մոսկվան հույս ունի, որ նման շփումները կանոնավոր կդառնան։

«Մասնակիցները միասնական են եղել այն հարցում, որ ադրբեջանցի և հայ ժողովրդի միջև անվստահությունը նվազեցնելու հարցում մեծ է մտավորականության դերը։ Կառուցողական երկխոսությանը միտված լինելն ակնհայտ է եղել նաև մարդասիրական նուրբ թեմաների քննարկման ժամանակ` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձ, Հայաստանի կողմից մնացած ականապատ դաշտերի քարտեզների փոխանցում»,- ասաց Զախարովան։

Նա ընդգծեց, որ Մոսկվան աջակցել, աջակցում է և կշարունակի աջակցել նման նախաձեռնություններին։ Ռուսաստանում չափազանց արդիական են համարում «նման միավորող օրակարգը», որը նպաստում է առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելուն, մթնոլորտ է ձևավորում այլ ուղղություններով առաջ շարժվելու համար։

Հավելենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել էր միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։

Հայկական կողմից մասնակցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ու ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Նման ձևաչափով հանդիպում 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ էր անցկացվել։

Քննարկումը տևել է մոտ 2.5 ժամ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի

Ձեզ գուցե հետաքրքրի