Արտաքին 4 տարի առաջ - 22:19 28-12-2021

Ավստրալացուն 8000 տարով արգելել է հեռանալ Իսրայելից

44-ամյա ավստրալացի Նոամ Հուպերտին արգելել են հեռանալ Իսրայելից մինչև 9999 թվականը, քանի դեռ նա միլիոնավոր դոլարներ չի վճարել որպես իր երեխաներին աջակցություն։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ ալիմենտի չափը 2013 թվականի համար, երբ արգելքն ուժի մեջ է մտել, կազմել է 3,34 միլիոն դոլար։ Հուպերտը, ով աշխատում է դեղագործական ընկերությունում, ամեն ամիս պետք է 5000 նոր իսրայելական շեքել (մոտ 120000 ռուբլի) վճարի իր երեխաներից յուրաքանչյուրին, մինչև նրանք դառնան 18 տարեկան։

Նրա կարծիքով՝ Իսրայելում տարածված է խտրական պրակտիկա՝ պատժելու օտարերկրացիներին, ովքեր այս կերպ ամուսնալուծվում են իսրայելցի կանանցից։ Նա պարզաբանում է, որ ցանկացած իսրայելցի կին, եթե չի ցանկանում պայմանավորվել ալիմենտի չափի շուրջ, կարող է դիմել իշխանություններին և խնդրել, որ արգելեն իր նախկին ամուսնուն հեռանալ։

«Երբ հայրը որոշում է ստանում երկրից դուրս գալու արգելքի մասին, նա կարող է ազատազրկվել մինչև 21 օրով՝ անկախ նրանից՝ նա ի վիճակի է վճարել երեխայի աջակցության գումարը, թե ոչ: Սպասվում է, որ տղամարդիկ կվճարեն իրենց եկամտի 100%-ը կամ ավելին»,- ասում է օպերատոր Սորին Լուկան, ով այժմ աշխատում է «Հեռանալու իրավունք չկա» ֆիլմի վրա, որը կենտրոնանում է խնդրի վրա:

Նման սահմանափակումների տարածվածության մասին հաղորդում է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը՝ դրանով իսկ կոչ անելով ամերիկացիներին զգուշություն ցուցաբերել իսրայելցի կանանց հետ ամուսնանալիս։

Ավելի վաղ Ռուսաստանում Պետդուման մի քանի օրինագծեր էր ընդունել, որոնք պատիժ են նախատեսում ալիմենտ չվճարելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում