Ներքին 4 տարի առաջ - 21:07 24-12-2021

Շարունակել ենք քննարկել մեր օրակարգի հարցերը. Փաշինյանը՝ Ալիևի հետ առանձնազրույցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչների օնլայն հարցերին պատասխանելիս մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած առանձնազրույցից:

«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն նույնը, ինչ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո: Այնպես չէ, որ մի 20 րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, թե նա գնաց, հիմա խոսենք այն, ինչ պետք է խոսեինք և չէինք խոսում: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի, մեր քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել: Այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանադակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը վստահեցրել է, որ առանձնազրույցի այդ 15 կամ 20 րոպեն կամ հնարավոր է կես ժամը ոչ մի բանով չեն տարբերվել նախորդ խոսակցությունից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին եռակողմ հանդիպում էին ունեցել Բրյուսելում: Շառլ Միշելն որոշ ժամանակով միայնակ էր թողել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում