Արտաքին 4 տարի առաջ - 14:57 23-12-2021

Ղազախստանի խորհրդարանն ընդունել է մահապատժի վերացման մասին օրենք

Ղազախստանի Սենատն ընդունել է երկրում մահապատժի վերացման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Փոփոխություններով առաջարկվում է բացառել մահապատիժը Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից, հաղորդվում է խորհրդարանի կայքում։

Օրենսդրության մեջ փոփոխությունները մշակվել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրության համապատասխան՝ ուղղված մահապատժի վերացմանը։ Ղազախստանն այս արձանագրությունը վավերացրել է 2021 թվականի հունվարին։

«Համաձայն այս միջազգային փաստաթղթի՝ ստորագրող երկրները ստանձնում են հետևյալ պարտավորությունները. 1) մահապատիժ չկիրառել, և 2) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մահապատիժը վերացնելու համար՝ իրենց իրավասության շրջանակներում: Միակ բացառությունը թույլ է տրվում իրավականորեն ձևակերպված վերապահման դեպքում՝ ռազմական ժամանակաշրջանում մահապատժի կիրառման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այսպիսով, Ղազախստանի Քրեական օրենսգրքում ամենախիստ պատիժը կլինի ցմահ ազատազրկումը։

Մահապատժի վերացման մասին օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Ներկայումս Ղազախստանում գործում է մահապատժի կիրառման մորատորիում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը