Ավելին 4 տարի առաջ - 20:59 21-12-2021

Պենելոպե Կրուսը երեխաներին արգելել է գրանցվել սոցցանցերում

Դերասանուհի Պենելոպե Կրուսը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թույլ կտա իր երեխաներին սոցիալական ցանցերում հաշիվներ բացել միայն 16 տարին լրանալուց հետո։

«Ես շատ եմ ցավում նրանց համար, ովքեր այժմ դեռահաս են: Աշխարհը կարծես թե ինչ-որ փորձ է անում նրանց վրա։ Նրանց համար չկա պաշտպանություն, նրանց ուղեղի համար, որը դեռ զարգանում է», - ասել է Կրուսը:

Դերասանուհու կարծիքով՝ նման սահմանափակումներով նա օգնում է 10-ամյա Լեոնարդոյին և 8-ամյա Լունային պահպանել իրենց հոգեկան առողջությունը։ Քրուզը պարզաբանել է, որ թույլ է տալիս իր երեխաներին դիտել ֆիլմեր կամ մուլտֆիլմեր, քանի որ մանուկ հասակում դա «անհավանական երջանկություն» է համարել։

Պենելոպե Կրուսն ամուսնացել է իր գործընկեր Խավիեր Բարդեմի հետ 2010 թվականին։ Լեոնարդոն ծնվել է 2011 թվականի հունվարին, դերասանուհու երկրորդ հղիության մասին հայտնի էր դարձել 2013 թվականի փետրվարին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը