Արտաքին 4 տարի առաջ - 13:17 21-12-2021

Լեհաստանից Բելառուս փախած զինվորը մեղադրվում է մորը խոշտանգելու մեջ

Բելառուս փախած և այնտեղ ապաստան խնդրած լեհ զինվոր Էմիլ Չեչկոն օրենքի հետ խնդիրներ ուներ և Լեհաստանի առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել մորը ծեծելու և խոշտանգելու մեջ, գրում է European Truth-ը։

Դատավարության ընթացքում պարզվել էր, որ Էմիլ Չեչկոն մոր նկատմամբ բռնություն է գործադրել 2020թ.-ից. ծեծել է նրան, բղավել, ստիպել ծխախոտ և ոգելից խմիչք գնել, նաև արգելել է ազատ տեղաշարժվել բնակարանում։

Բարտոշիցե քաղաքի շրջանային դատարանը Էմիլ Չեչկոյին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման և արգելել մոտենալ մորը 50 մետրից պակաս հեռավորության վրա։ Նրան նաև մեկ տարով արգելվել էր մոր հետ շփումը։

Չեչկոն բողոքարկել էր դատավճիռը, և հաջորդ նիստը նշանակված էր 2021թ.-ի դեկտեմբերի 29-ին։ Դատարանի նախնական որոշումից հետո Չեչկոն վերադարձել էր բանակ և մեկնել սահման։

Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Չեչկոն պատրաստվում էր լքել բանակի շարքերը։ Երկրորդ ատյանի դատարանի որոշումը հավանաբար կհանգեցներ առաջին ատյանի որոշման հաստատմանը, որը և վախեցրել էր նրան։

Ի վերջո, Չեչկոն լքել է լեհական բանակը և փախել Բելառուս:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում