Արտաքին 4 տարի առաջ - 10:36 20-12-2021

Նախկին ոստիկանը Կարմիր հրապարակ է դուրս եկել «Պուտինը մարդասպան է» պաստառով

Մոսկվայում, Կարմիր հրապարակում, ձերբակալել են ոստիկանության պաշտոնաթող մայոր Օլեգ Կաշինցևին։ Նա հրապարակ է դուրս եկել «Ազատություն Նավալնիին. Putin is a killer» գրառմամբ պաստառով:

Կաշինցևը եղել է ոստիկանի համազգեստով. նա պաստառը ձեռքին կանգնել է մի քանի րոպե, որից հետո նախկին գործընկերները նրան տեղափոխել են «Կիտայ-գորոդ» շրջանի ՆԳՆ բաժին։ Բերման ենթարկվածին մեղադրանք է առաջադրվել պիկետի սահմանված կանոնները խախտելու և ապօրինի կերպով ուժային կառույցների խորհրդանշաններով համազգեստ կրելու համար։ Արձանագրությունները կազմելուց հետո Կաշինցևն ազատ է արձակվել մինչև դատավարությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը