Արտաքին 4 տարի առաջ - 09:37 20-12-2021

ԱՄՆ գլխավոր վարակաբանը ծանր ձմեռ է կանխատեսել «օմիկրոնի» պատճառով

Ամերիկացի առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ում գերիշխող կլինի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, իսկ առողջապահական համակարգն առանց այդ էլ ծանրաբեռնված է «դելտա» շտամի պատճառով։

«Ձմռան ամիսներին ԱՄՆ-ում բարդ է լինելու»,- ասել է Ֆաուչին:

Նա ամերիկացիներին հորդորել է պատվաստվել, իսկ նրանց, ովքեր արդեն պատվաստվել են՝ խթանող դեղաչափ ստանալ։

Այս պահին ԱՄՆ-ի բնակչության միայն 61.4%-ն է ամբողջությամբ պատվաստված, իսկ նրանցից խթանող ներարկում է ստացել միայն 29.1%-ը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է