Արտաքին 4 տարի առաջ - 09:06 02-12-2021

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը նշել է «օմիկրոն» շտամի առանձնահատկությունները

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է ավելի հեշտ փոխանցվել և կարող է դիմակայել պատվաստանյութերի ազդեցությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մուտացիաների մոլեկուլային պրոֆիլը ցույց է տալիս, որ այն կարող է ավելի հեշտ փոխանցվել և մասամբ խուսափել պատվաստանյութերի ազդեցությունից: Բայց մենք դա հստակ չգիտենք… Պետք է պատրաստ լինել»,- ասել է Ֆաուչին:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է Կալիֆոռնիա նահանգի բուժհաստատություններից մեկում: Միացյալ Նահանգներում դեռևս գերիշխող է «դելտա» շտամը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է