Ներքին 4 տարի առաջ - 20:10 19-12-2021

Հայրենիք վերադարձող ռազմագերիների համար մղձավանջի երկրորդ փուլն է սկսում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանը Հայաստանի հետ գործընթացն այս փուլում ԵՄ հարթություն տանելու իր շահագրգռվածությունն ուներ և այս հանգրվանում կանգառ ապահովելը լրիվ այլ տրամաբանության մեջ էր։

Խնդիրը ոչ թե ռեգիոնալ ապաշրջափակման կամ դրա շրջանակներում նոր երկաթգծի մասին հայտարարելն էր, այլ Եվրոպայում իր իմիջային հարցեր լուծելն էր։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում կայուն անկում գրանցող Ադրբեջանը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի վերադարձրեց՝ փորձելով ցույց տալ Արևմուտքի դերակատարությունը Հայաստանի հետ տարվող գործընթացներում։

Ակնկալիքը եվրոպական կառույցներից՝ աչք փակել կամ մեղմել իրենց մոտեցումներն Ադրբեջանում տեղի ունեցող ավտորիտար գործընթացների վերաբերյալ։

Նույն կերպ հայ ռազմագերի թեման Ադրբեջանն օգտագործում է այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում, որի գլխավոր նպատակը Ադրբեջանի նոր դիրքն ու կարգավիճակը ֆիքսելն է։

Հ.Գ. Հայրենիք վերադարձող ռազմագերիների համար մղձավանջի երկրորդ փուլն է սկսում, որը կապված է նրանց նկատմամբ իշխանության հայտարարած համատարած քրեական գործերի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում