Արտաքին 4 տարի առաջ - 15:36 17-12-2021

Մոսկվայում մահացել է ստոմատոլոգը, որին դանակահարել է հայազգի դժգոհ պացիենտը

Բժիշկ-ստոմատոլոգը, որին անցյալ շաբաթ Մոսկվայի կլինիկաներից մեկում դանակահարել էր մոլեգնած պացիենտը, մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդվում է մայրաքաղաքի դատախազության Telegram ալիքում։

«41-ամյա տուժածը մահացել է հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կխստացնի «սպանության» համար ստոմատոլոգի վրա հարձակման գործով հոդվածը։

Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Հյուսիսային վարչական շրջանի Յուժնոյե Մեդվեդկովո շրջանի Յասնի նրբանցքում։ 60-ամյա Մուրատ Հովհաննիսյանը ներխուժել է հաստատություն և վիրավորել 40-ամյա բժիշկ Ջամալ Ադիլովին, քանի որ տղամարդուն դուր չի եկել իր ատամների բուժման արդյունքը։

Միջադեպի հետևանքով բժիշկը հոսպիտալացվել է ուժեղ արյունահոսությամբ և որովայնի խոռոչում վնասվածքով։ Բժշկի վրա հարձակված Մուրատ Հովհաննիսյանն ինքն է ժամանել ոստիկանական բաժանմունք և անձամբ է իրավապահներին հայտնել դեպքի հանգամանքները։ Նրան ձերբակալել են։

Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը եղել է «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի պրոդյուսերը, որը վարձույթ է դուրս բերել 2006 թվականի «Սրիկաներ» ֆիլմը՝ խորհրդային ​​պատժակիր դեռահասների մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը