Արտաքին 4 տարի առաջ - 11:16 15-12-2021

Աֆղանստանում արգելել են դոլար գնել և վաճառել

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը երկրում ամերիկյան արժույթով գործառնություններն արգելելու որոշում է կայացրել, հաղորդում է Aamaj News գործակալությունը։

Նրանք որոշել են Աֆղանստանում արգելել դոլարի շրջանառությունը այն ​​բանից հետո, երբ շուկայում 1 դոլարի արժեքը հասել է 114 աֆղանի մակարդակի։ Դոլարի փոխարժեքի կտրուկ աճը սկսվել է դեկտեմբերի 7-ին, երբ ամերիկյան արժույթը, որը մինչ այդ կայուն էր մեկ դոլարի դիմաց 93-95 աֆղանի սահմաններում, գերազանցել է 100 աֆղանի ցուցանիշը։

Ներկայում դոլարը Աֆղանստանում շրջանառվող հիմնական արտարժույթն է։ Սակայն երկրի իշխանությունները ազգային վճարային միավորի արժեզրկումը կապում են դոլարի և այլ արտարժույթների ազատ շրջանառության հետ, որի հետ կապված էլ որոշվել է արգելել արտարժույթով գործառնությունները։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան