Արտաքին 4 տարի առաջ - 17:38 11-12-2021

Թբիլիսին անընդունելի է համարել Ռուսաստանի պահանջը՝ չընդգրկել Վրաստանը ՆԱՏՕ-ի մեջ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն «անընդունելի» է համարել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվան պահանջել է պաշտոնապես հրաժարվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշումից առ այն, որ դաշինքի դռները բաց են Թբիլիսիի և Կիևի համար։ Սակայն Թբիլիսին ընդգծում է, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող ազդել այս որոշման վրա։

«2008 թվականի ապրիլի 3-ին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել այն մասին, որ Վրաստանը (և Ուկրաինան) կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Վերոնշյալը չափազանց կարևոր քաղաքական որոշում է՝ հիմնված կոնսենսուսի վրա։ Այն հենվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա, որի համաձայն՝ բոլոր պետություններն ունեն ինքնիշխան իրավունք՝ ընտրելու իրենց արտաքին քաղաքական կուրսը։ Միաժամանակ, այս որոշումը բխում է Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածից, որի համաձայն՝ ցանկացած եվրոպական երկիր, որը կիսում է Պայմանագրի սկզբունքները և ներդրում է ունենում Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգության գործում, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում