Արտաքին 4 տարի առաջ - 12:33 14-10-2021

Թբիլիսիում դե-ֆակտո սահմանների սահմանազատման վերաբերյալ Մոսկվայի առաջարկն անընդունելի են համարել

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այսպես կոչված օկուպացիոն գծի սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ Մոսկվայի անօրինական հայտարարությունները բացարձակ անընդունելի են: «Հարցի միակ լուծումը՝ վրացական տարածքների դեօկուպացումն է»,- ասել են վրացական գերատեսչությունում:

Ավելի վաղ, ժնևյան քննարկումների հերթական փուլի արդյունքներով, ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել էր «սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի սահմանների սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ»: Սա ռուսական գերատեսչության նման առաջին հայտարարությունը չէ:

Վրաստանի ԱԳՆ-ն նաև ասել է, որ Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում վրացական պատվիրակությունը կտրուկ բարձրացրել է Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի փաստացի բռնակցման ուղղությամբ տարվող Մոսկվայի վերջին ակտիվ քայլերի, այդ թվում՝ «ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածք ձևավորելու» ծրագրի իրացման, այսպես կոչված երկքաղաքացիության մասին համաձայնագրի կնքման, Աիբգա գյուղի մի մասի անօրինական բռնակցման փորձի և ռուս-վրացական պետական ​​սահմանի բռնազավթված տարածքների մի մասի միակողմանի սահմանազատման և սահմանագծման փորձի հարցը:

«Վրացական պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ 2008թ.-ի օգոստոսին լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչպես նաև վերջին 13 տարիների ընթացքում սադրիչ գործողություններ և հիբրիդային պատերազմի սադրանքներ իրականացնելով, Մոսկվան միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում, խոչընդոտել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը և եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրմանը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում