Արտաքին 2 տարի առաջ - 19:00 11-07-2024

Իրանի նորընտիր նախագահը վերահաստատում է՝ միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Պաշտոնական Երևանը հայնտել էր, որ զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Հայաստանի կառավարության ղեկավարի և Իրանի նորընտիր նախագահի հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել նաև իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ Փեզեշքիանը մասնավորապես շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, և վերահաստատել, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքների համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում, և այս երկրի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի արտաքին քաղաքական համակարգի համար։

«Չնայած Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահմանն է, և մեր սկզբունքային քաղաքականությունը ձեր հանդեպ անձեռնմխելի է»,- ասել է նա։

Մասուդ Փեզեշքիանն հավելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ Իրանում հուլիսի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 53․6 տոկոսը։ Փեզեշքիանի՝ թյուրքախոս լինելու հանգամանքը Հայաստանում որոշ մտահոգություններ էր առաջացրել, սակայն, նախքան նրա ընտրությունը, իրանագետները վստահեցնում էին, որ անկախ նախագահի անձից՝ հայ-իրանական հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն լինի։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի