Արտաքին 4 տարի առաջ - 14:56 10-12-2021

ՌԴ-ն համաշխարհային ռեկորդ է սահմանել ավիաաղետների թվով. ԶԼՄ-ներ

2021 թվականի ընթացքում Ռուսաստանում տեղի է ունեցել 31 ավիաաղետ, ինչը դարձել է համաշխարհային ռեկորդ։ Այս մասին ասվում է Ռազմարդյունաբերական սուրհանդակի կայքում՝ «Ընկնող ինքնաթիռների երկիր» հոդվածում։

«11 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 31 ավիաաղետ, զոհվել է ավելի քան 100 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականը նշում է, որ վթարների հիմնական պատճառներ են դարձել տեխնիկայի խափանումը, ինքնաթիռը վարելու տեխնիկայում անձնակազմի սխալները, եղանակային պայմանների անհամապատասխանությունը թռիչքային անձնակազմի պատրաստվածության մակարդակին, հրամանատարների, թռիչքային անձնակազմի պատրաստվածության մակարդակի անկումը և ավիացիոն մասնագետների գործունեության բոլոր ոլորտներում որակավորման նվազումը:

«2021 թվականին Ռուսաստանում տեղի է ունեցել քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների 31 ավիաաղետ։ Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունը աղետների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել»,- ամփոփում է պարբերականը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ