Ներքին 4 տարի առաջ - 12:04 10-12-2021

Ստի մասով կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել․ Վահագն Ալեքսանյան

Տեղական ընտրություններում հավանաբար ոչ բաղձալի արդյունք գրանցելուց հետո, մեկ էլ հանկարծ քրեական գործ է հարուցվում ընդդիմադիր բլոգերից մեկի ղեկավարի նկատմամբ, ովքեր ընտրություններում մեծամասնություն են կազմել։ Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա կոչ արեց միայն չասել, թե այս ամենը պատահականություն է։ «Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում, խիստ արգահատելի է, անթույլատրելի է, և՛ երկրի, և՛ սերունդների նկատմամբ հանցագործություն է»,–ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, ի պատասխան Արթուր Խաչատրյանի, ելույթ ունեցավ Վահագն Ալեքսանյանը և նշեց, որ ՔՊ–ն ՏԻՄ ընտրություններին ստացել է թվով ամենաշատը համայնքային իշխանություններ ձևավորելու հնարավորություն, իսկ «Դաշնակցությունը» չի հաղթել ոչ մի համայնքում։

Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, և Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Պարո՛ն Մինասյան, ստի մասով, կարծում եմ, կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել և վստահաբար գրանցել պատվավոր հորիզոնական։ Իսկ Վարդենիսի Ձեր նշած ուժի ներկայացուցիչը 2018 թվականից դեռ անցնում է քրեական գործով, ինչը շատ հատուկ է այսօրվա ընդդիմադիրներին՝ պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի յուրացումների մասով»,–ասաց նա։

Արծվիկ Մինասյանը վարման կարգով ասաց, որ ամբիոնից ՔՊ-ի կողմից հնչում են իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում