Արտաքին 4 տարի առաջ - 22:56 09-12-2021

ՄԱԿ-ը բանաձև է ընդունել «Ղրիմի թերակղզու ռազմականացման» դեմ

«Ղրիմի ռազմականացումը» քննադատող բանաձևը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը աջակցել է «Ղրիմյան հարթակ» ձևաչափին, որը նախաձեռնել են ուկրաինական իշխանությունները՝ Ղրիմի թերակղզու նկատմամբ իրենց հետագա պահանջները բարձրաձայնելու նպատակով։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը, երախտագիտություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք կողմ են քվեարկել Ղրիմի ռազմականացման վերաբերյալ բանաձեւին։ Ուկրաինացի գլխավոր դիվանագետը նշել է, որ նման փաստաթղթի ընդունումը շատ կարևոր ակտ է թերակղզում Ռուսաստանի ռազմական ներկայության ակտիվացման ֆոնին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը