Արտաքին 4 տարի առաջ - 09:37 08-12-2021

Պուտինը Բայդենից ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդլայնվելու երաշխիքներ է պահանջել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդլայնվելու երաշխիքներ ստանալու հարցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքը յուրացնելու փորձեր է ձեռնարկում և զարգացնում է ներուժը Ռուսաստանի սահմանների մոտ։

«Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է հուսալի, իրավաբանորեն ամրագրված երաշխիքներ ձեռք բերելու հարցում, որը կբացառի ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ և հարձակողական հարվածային զինատեսակների համակարգերի տեղակայումը Ռուսաստանին սահմանակից պետություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլը նշել է, որ ընդհանուր առմամբ երկու երկրների առաջնորդների խոսակցությունը «անկեղծ և գործնական բնույթ է կրել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում