Մամուլ 4 տարի առաջ - 08:39 07-12-2021

Ովքեր կոալիցիա կկազմեն Արարատում․ Հրապարակ

«Արարատի մարզի Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1 չի ստացել։ Ուստի քննարկվում է հնարավոր կոալիցիաների հարցը։ Ամենահավանականը ՔՊ-ի եւ Փաշինյանի դրածո Արսեն Հակոբյանի միանալն է, որն առաջադրվել է Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն ստացել է 38.79 տոկոս, Հակոբյանը՝ 13.82։ Հակոբյանը հին ՀՀՇ-ական է, ապա ՀԱԿ-ից է առաջադրվել համայնքապետ։ Դեռ այդ ժամանակներից Փաշինյանի հետ մտերմացել է, Փաշինյանն անգամ որոշել է նրան Արարատի համայնքապետի ԺՊ նշանակել, սակայն մարզպետն առաջ է մղել իր խորհրդականի հորը՝ Ասլան Ավետիսյանին, որը նաեւ ՔՊ-ի թեկնածուն դարձավ։

Արսեն Հակոբյանն Արարատում հայտնի է «Բարի Արսեն» մականունով, որը նա վաստակել է տարիներ առաջ մարզում հայտնի օրենքով գող Չոմբեի հետ իրեն պատկանող բարում ունեցած միջադեպից հետո, որից հետո Հակոբյանը բանտում հայտնվեց։ Մյուս մասնակիցը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ստացել է 32,29% եւ կդառնա ընդդիմություն։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաեւ «Ապրելու երկիր» եւ «Կայունություն» կուսակցությունները, վերջինը՝ նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի գլխավորությամբ»,-գրում է թերթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում