Արտաքին 4 տարի առաջ - 11:17 06-12-2021

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում «Պուտինի շրջապատի» դեմ և Ռուսաստանին անջատում է SWIFT-ից․ CNN

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են ազդել «Պուտինի շրջապատի» և էներգետիկ ընկերությունների վրա, ինչպես նաև Ռուսաստանին անջատել SWIFT-ից։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Թերթի աղբյուրների համաձայն՝ պաշտոնյաները ներկայումս դիտարկում են «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայն շրջանակ, որոնք նախատեսված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելուց հետ պահելու համար»։

Հստակեցվում է, որ սահմանափակումները կներառեն «նոր գործողություններ Պուտինի մերձավոր շրջապատի անդամների և ռուս էներգարտադրողների դեմ», ինչպես նաև «միջուկային» տարբերակ՝ «Ռուսաստանի անջատում SWIFT միջազգային վճարային համակարգից, որն օգտագործվում է աշխարհի բանկերի կողմից»։ Միջոցառումները կարող են ազդել նաև Ռուսաստանի սուվերեն պարտքի վրա, ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշել է հրապարակման աղբյուրը, նոր պատժամիջոցները կլինեն «սատանայական ագրեսիվ»։ Նա զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը «ներխուժի» Ուկրաինա, ապա ԱՄՆ-ն և Եվրոպան «կկիրառեն երկրի դեմ երբևէ կիրառված վատագույն տնտեսական պատժամիջոցները»։

CNN-ի փոխանցմամբ՝ դեռ որոշում չկա, թե երբ կկիրառվեն նոր պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայումս բանակցություններ է վարում եվրոպացի գործընկերների հետ։

Ավելի վաղ Մոսկվան խոստացել էր պատասխանել ԱՄՆ հնարավոր «դժոխային» պատժամիջոցներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ նման միջոցների ներդրումը «փակուղի է», որը կարող է «շրջվել հենց նախաձեռնողների դեմ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը