Արտաքին 4 տարի առաջ - 09:42 29-01-2022

ԱՄՆ-ը որոշել է Ռուսաստանին չանջատել SWIFT-ից. WSJ

Ներկայում ԱՄՆ-ը չի դիտարկում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որը կարող էր ներառել նաև Ռուսաստանին SWIFT-ից անջատելը, հաղորդում է Wall Street Journal-ը։

Ըստ պարբերականի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Բայց չի բացառվում, որ դրանք ազդեն ռուսական մի շարք խոշոր բանկերի վրա, այդ թվում՝ ՎՏԲ-ի։ Նաև արգելքներ կարող են սահմանվել ՌԴ-ի պետական ​​պարտքի հետ կապված գործարքների, ինչպես նաև արտահանման վերահսկողություն այնպիսի ոլորտներում, ինչպիսին միկրոէլեկտրոնիկան է:

Ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր ՌԴ-ին «աննախադեպ պատժամիջոցների» մասին, որոնք կարող են մտցվել Ուկրաինայի դեմ Մոսկվայի ագրեսիայի դեպքում։ ԱՄՆ պատժամիջոցները, եթե կիրառվեն, կարող են բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։ Սա գիտակցում են նաև Վաշինգտոնում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է