Ներքին 4 տարի առաջ - 20:48 06-12-2021

Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի զինված ուժերի մեծ թվով սպաներ, գեներալները զանգվածային կերպով տարբեր քրեական գործերի մեջ են ներգրավված՝ «նախկինների» գործով, 44-օրյա պատերազմով, հետպատերազմյան ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրվագներով, բանակի մարտունակության, կարգապահության և բարեփոխումների մասին որևէ սպասելիք չկա։

Ցանկացած փոփոխության, բարեփոխման հիմքում սպայական կազմն է, իսկ նրանցից շատ շատերը ուղղակի ֆիզիկապես հնարավորություն էլ չունեն մասնակցելու զորքերի ամենօրյա կարգացուցակով նախատեսված միջոցառումներին։

Նրանք տարբեր իրավապահ մարմինների քաշքշուկի, որոշ դեպքերում՝ ճնշումների տիրույթում են, իսկ այն սպաներն էլ, ովքեր այդ գործընթացներով չեն անցնում, իրենց մաշկի վրա են զգում ծառայակից ընկերների հաճախակի բացակայության ողջ ծանրությունը։

Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով»»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի