Արտաքին 4 տարի առաջ - 20:08 01-12-2021

Ռուսաստանը պնդելու է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի ընդլայնվել դեպի Արևելք․ Պուտին

Ռուսաստանը և նրա գործընկերները երաշխիքներ կպահանջեն, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի ընդլայնվել դեպի Արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Նա հիշեցրել է, որ արդեն խոսել է դիվանագետների առաջնահերթ խնդրի՝ Ռուսաստանի համար անվտանգության հուսալի երաշխիքներ փնտրելու մասին։

«Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հետ երկխոսության ընթացքում մենք կպահանջենք հատուկ համաձայնագրերի մշակում, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի Արևելք և զենքի համակարգերի տեղակայում, որոնք սպառնում են մեզ Ռուսաստանի Դաշնության անմիջական մերձակայքում»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ իրավական երաշխիքներ են անհրաժեշտ, և որ իրենց արևմտյան գործընկերները չեն կատարել համապատասխան բանավոր պարտավորությունները։ Պուտինը հանդիմանել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները անտեսելու և դա շարունակելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում