Արտաքին 4 տարի առաջ - 19:31 28-11-2021

Ավստրիայում ներգաղթյալների տեղափոխման զանգվածային սխեմա է բացահայտվել

Ավստրիայի ոստիկանությունը մաքսանենգների ցանց է հայտնաբերել, որոնք անօրինական ճանապարհով երկիր են տեղափոխել ավելի քան 700 անօրինական ներգաղթյալների։ Նրանց մեծ մասը շարունակել է ճանապարհը դեպի Գերմանիա, շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Ստորին Ավստրիայի ոստիկանության ներկայացուցիչ Յոհան Բաումշլագերը։

Նշվում է, որ մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել են 15 ենթադրյալ մաքսանենգներ, որոնք մարդկանց տեղափոխումներ են իրականացրել Սիրիայից, Լիբանանից և Եգիպտոսից։

Մաքսանենգության գործողությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 16-ին Սերբիա-Հունգարիայի սահմանից շարժվել է 25 մեքենաներից բաղկացած շարասյուն՝ 200-ից 300 հոգով։ Դրա երթուղին անցել է Սլովակիայի և Չեխիայի տարածքով դեպի Ստորին Ավստրիա, որտեղ ոստիկանությունը 14 մեքենա է կանգնեցրել։

Վարորդներին վարձել են Մոլդովայում, Ուկրաինայում և Ուզբեկստանում՝ նրանց ամսական մինչև 3000 եվրո աշխատավարձ առաջարկելով։

Հարյուրավոր միգրանտներից մոտ մեկ երրորդը ապաստան է խնդրել Ավստրիայում, ասել է Բաումշլագերը: Բերման ենթարկվածներն ասել են, որ ծրագրում էին ինքնուրույն հասնել Գերմանիա։ Եվս երկու երրորդը, ըստ Բաումշլագերի, հավանաբար գնացել է այդ երկիր։ Մարդկանց մաքսանենգության կասկածանքով Ավստրիայում տարեսկզբից կալանավորվել է ավելի քան 330 մարդ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին